Digitain

Title:ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին դիտարկումների պատասխանատու

Location:Yerevan, Armenia

Duration:Full time

Salary Range: SALARY IS NOT MENTIONED

Description:Դիջիթեյն ընկերությունը փնտրում է փորձառու ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին դիտարկումների մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականության, մոնիտորինգի և կարգավորումների զարգացման համար։

Requirements:

• Բարձրագույն կրթություն,
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
• Գերազանց վերլուծական հմտություններ,
• Ունենալ ընթացիկ պատկերացում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մասին, ներառյալ քաղաքականությունները, ընթացակարգերը, կարգավորումները, շուկայի լավագույն փորձը,
• Պատասխանատվության բարձր զգացում և ինքնուրույն աշխատելու կարողություն:

Responsibilities:

• Զարգացնել ընկերության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականությունը, կարգավորումները, համաձայնեցնել փաստաթղթերը ՀՀ Կենտրոնական Բանկի հետ,
• Հանդես գալ որպես հիմնական կոնտակտային անձ ՀՀ Կենտրոնական Բանկում և այլ մարմիններում, որոնք կապված են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գործունեության հետ,
• Պատասխանել փողերի լվացման հետ կապված ՀՀ Կենտրոնական Բանկի և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գործունեության հետ կապված այլ մարմինների հարցումներին,
• Ուսումնասիրել ընկերությունում առկա փողերի լվացման հավանական ռիսկերը,
• Ապահովել կասկածելի գործունեության և գործարքների մոնիտորինգը և արդյունավետ նույնականացումը պատշաճ ժամկետում,
• Կատարել հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն, «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի կիրառում
• Պատշաճ ժամկետում ներկայացնել հաշվետվություններ ՀՀ Կենտրոնական բանկ, ինչպես նաև այլ մարմիններ, որոնք կապված են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գործունեության հետ,
• Ուսումնասիրել ընկերության գործարքները՝ հավանական կասկածելի գործողությունների բացահայտման համար,
• Պատրաստել հաշվետվություններ ընկերության կառավարման մարմնի, Կենտրոնական Բանկի և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գործունեության հետ կապված այլ մարմինների համար ժամանակ առ ժամանակ և ըստ պահանջի,
• Ներկայացնել հաշվետվություններ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Address:  Amiryan St., 26 Building

Views:    7