Title: Վաճառքի մասնագետ

Description: Վաճառել ընկերության ծառայությունները և ապրանքները Երևանի սուպերմարկետներում տեղակայված Յուքոմ վաճառքի կետերում:<br /> Աշխատանքային գրաֆիկը 6-օրյա, ժամը 12:00-ից ից 20:00:

Location: AM Yerevan Armenia

Requirements: • Բակալավրի աստիճան,
• Աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման և վաճառքի ոլորտում ցանկալի է,
• MS Office ծրագրային փաթեթով (Word, Excel, Power Point, Outlook) և ինտերնետում աշխատելու հմտություններ,
• Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է,
• Բանակցման, վաճառքի և իրավիճակը ներկայացնելու հմտություններ։
Responsibilities: • Վաճառել ընկերության ծառայությունները և ապրանքները՝ ապահովելով սեփական պլանային ցուցանիշի բարձր կատարում,
• Առօրյա աշխատանքում հետևել սահմանված որակական չափանիշերին, պահպանել ընկերության կողմից ընդունված վաճառքի մեթոդը,
• Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն,
• Ներկայացնել ընկերության ապրանքները և ծառայությունները,
• Բացահայտել հաճախորդների կարիքները, իրականացնել հաճախորդի գրանցումը, ներառյալ փաստաթղթերի կազմումը և տրամադրումը, հայտ ուղարկել հարցման գործարքների ամբողջականացման համար,
• Համապատասխան լուծում տալ հաճախորդների բողոքներին,
• Կատարել պայմանագրային փոփոխություններ` ելնելով հաստատված ընթացակարգերից,
• Հաճախորդներից վճարումների ընդունում, թղթադրամի իսկության ստուգում, համակարգ մուտքագրում, համապատասխան կտրոնի տրամադրում, օրական հասույթի ինկասացիա,
• Ապահովել բոլոր գործընթացների համար ժամանակին և սահմանված ընթացակարգերին համապատասխան փաստաթղթաշրջանառություն,
• Ըստ ղեկավարի հանձնարարության կատարել աշխատանքի նկարագրությունից զատ աշխատանքային օրենսգրքին չհակասող այլ աշխատանք:

Term: